ԱԶԿ-ի և ԵՏՀ-ի միջև համագործակցության համատեղ հայտարարություն է ստորագրվել
Այսօր Վիեննայում կայացել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության համատեղ հայտարարության ստորագրման պաշտոնական արարողությունը, որին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մշտական ներկայացուցիչների հետ միասին` հրավիրված էր նաև Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ստորագրված համատեղ հայտարարությունով կողմերը պատրաստակամություն են հայտնում խորացնելու արդյունավետ համագործակցությունը ԱԶԿ-ի և ԵՏՀ միջև երկուստեք կարևորություն հանդիսացող ոլորտներում, ինչպիսիք են ձեռնարկատիրությունը, նորարարությունները, առևտրի կարողությունների զարգացումը, շրջակա միջավայրը և էներգետիկան:
ԱԶԿ կողմից հայտարարությունը ստորագրել է կազմակերպության գլխավոր տնօրեն Լի Յոնգը, իսկ ԵՏՀ կողմից` ԵՏՀ խորհրդի անդամ, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների պատասխանատու-նախարար Սերգեյ Սիդորսկին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին