Մաքսակետի հարց բանակցություններում չկա. փոխարտգործնախարար
«ՀՀ և ԼՂՀ միջև մաքսակետ լինելու վերաբերյալ հարցը բանակցությունների առարկա չի եղել: Այդպիսի հարց չկա, իսկ պայմանագրում որևէ կետ չկա այն մասին, որ մենք պարտավոր ենք մաքսակետ դնել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով` մաքսակետ տեղադրելու հարցը վերաբերում է ԵՏՄ անդամ բոլոր պետություններին, բայց` «դա մեր սուվերեն կամքն է».
«Գործող մաքսակետը դիտարկվել է և անդամ-պետությունների, և ԵՏՄ հանձնաժողովի կողմից: Այդ մաքսակետով որևէ այլ խնդիր կամ որևէ պահանջ գոյություն չունի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում