Հարցազրույցներ 16:15 31/10/2014

Ես ադրբեջանցիներին շատ կարևոր հարց ունեի տալու. Անահիտ Բախշյան

Հեղինակ` Լիա Խոջոյան

Հոկտեմբերի 26-28-ը Վրաստանում տեղի է ունեցել ներառական կրթությանը նվիրված համաժողով, որը կազմակերպվել էր «Caucasus Network for Children» կովկասյան ցանցի կողմից: Համաժողովին մասնակցել են Վրաստանի, Ռուսաստանի, Չեչնիայիա, Ինգուշեթիայի և Հայաստանի պատվիրակությունները, իսկ Ադրբեջանը թեև հրավիրված է եղել, սակայն այդպես էլ չի ներկայացել: Հայկական պատվիրակության կազմում Վրասատն էր մեկնել նաև Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, ով և Panorama.am-ի հետ զրույցում ներկայացրեց այդ համաժողովի մանրամասներն ու նաև նման միջոցառման կարևորության մասին խոսեց:

-Համաժողովի կարգախոսն ու նպատակն է դեպի ներառական հասարակություն և ներկայացումը, թե ինչ է արվում այս ճանապարհին նշված երկրներում: Իմ զեկույցը նվիրված էր Հայաստանում ներառական կրթության պատմությանը, ինչպես նաև նրան, թե ինչ ունենք այս պահին:Պատմել եմ, որ Հայաստանում ունենք 202 ներառական դպրոց, դրանց թիվը գնալով ավելանում է, մի ամբողջ մարզ` Տավուշը հռչակվել է որպես համընդհանուր ներառում իրականացնող մարզ, փոփոխություններ են արվել օրենքներում, ինչպես նաև ներկայումս ԱԺ-ում հավանության արժանանալուն է սպասում «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը և այլն: Այսինքն`Հայաստանը պատրաստ է, ունի այդ կամքը, որպեսզի անցնի համընդհանուր ներառական քաղաքականության:

Մեկ անգամ չէ, որ ես միջազգային նման համաժողովների եմ մասնակցել, այդ թվում և եվրոպական երկրներում` նվիրված ներառական կրթությանը և պետք է ասեմ, որ այն փորձը, որ ներդրվել է դեռ 2001թ-ից մեր երկրում շատ ինքնատիպ է, առաջադեմ է և իսկապես նպատակը ներառական հասարակություն ունենալն է: Եվ դրա ապացույցն է Տավուշի օրինակը:

Հոկտեմբերի սկզբին տաս օրով գտնվում էի այդ մարզում ու ինքս, գյուղ առ գյուղ շրջելով համոզվեցի, թե որքան է փոխվել մարդկանց վերաբերմունքը յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի նկատմամբ: Մենք էլ սկզբում սկսեցինք հաշմանդամություն ունեցող երեխաներին հանրակրթության մեջ ներառելով նրանց կրթությունն ապահովել, հասկանալով, թե դա ինչ է, ինքներս էլ համոզվեցինք, որ ներառական կրթությունը դա յուրաքանչյուր երեխայի, նաև հաշմանդամություն ունեցող երեխայի կրթության իրավունքն է: Դա շատ կարևոր գաղափար է:

Ի դեպ, եթե օրենքը մինչև տարեվերջ ընդունվի ու արդեն 2015թ-ից գործի, ապա դա նշանակում է, որ հաջորդ մարզը, որտեղ համընդհանուր ներառումը կհայտարարվի կլինի Երևանը: Ես այդպես եմ կարծում, քանի որ Երևանը համընդհանուր ներառական մարզ հայտարարելը դա ամբողջ հանրապետության համար շատ մեծ շարժիչ ուժ կլինի:

Եթե Երևանի դպրոցները անցնեն դրան, ու դպրոցի տնօրենները դառնան այդ գաղափարի կրողները, ապա շատ ավելի հեշտ մնացած մարզերում այդ գաղափարը կտարածվի: Իսկ եթե Երևանը չէ, ապա ո՞րը:

-Ի՞նչ արդյունքներ ունեն մեր հարևանները ներառական կրթության բնագավառում:
-Վրացիները ապրիորի ասացին, թե իրենք էլ օրենքում ունեն այդպիսի կետ` կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաներին կրթության իրավունքն ապահովելու մասով: Սակայն մենք պահանջեցինք, որ կոնկրետ օրինակով խոսեն, թե ի՞նչ է գրված իրենց օրենքում, բայց այդպես էլ հստակ պատասխան չստացանք: Եթե օրենքում գրված է, ապա դժվար է, չէ՞, դա աչքը չմտցնելը:

Ռուսաստանի պատվիրակությունից էլ տեղեկացանք, որ իրենք էլ ներառական կրթությունն ամրագրել են, բայց այն, ինչի մասին իրենք խոսում էին վկայում էր, որ իրենք ներառական կրթության համար անհրաժեշտ մեխանիզմները նախատեսող քայլեր չեն արել: Իսկ մենք, երբ ասացինք, որ արդեն Տավուշի մարզում ուսուցչի օգնականի հաստիք ենք սահմանել, դա նրանց զարմանքը հարուցեց, թե` պետությունը ֆինանսավորե՞լ է: Այո, ֆինանսավորել է:

Հաջորդը` ասացինք, որ ամեն մարզում ստեղծում ենք երեխայի կարիքի գնահատման կենտրոններ, որոնց մասնագետները պետք է գնան դպրոցներ ու գնահատեն ու նորից հարց հնչեց` դա է՞լ է պետությունը ֆինանսավորում: Այո, ֆինանսավորում է և գործընթացն էլ միանգամից չի լինելու, այլ մինչև 2025թ-ը աստիճանաբար է արվելու մարզերում: Բայց արվում է, չէ՞ և հենց դա է կարևորը, որովհետև այն հսկայական գումարները, որոնք հատուկ կրթության մեջ են դրված այսօր, աստիճանաբար գնա;ով հանրակրթություն բավարարում են և կարիքը գնահատող կենտրոններ ունենալուն, և ուսուցչի օգնական ունենալուն: Այդ գումարն այսօր կա, ամեն մարզում համապատասխան տարում անպայման կա և դրանով լուծում ենք և’ հատուկ դպրոցներից երեխաների ընտանիք ու համայնք վերադարձը, և’ աստիճանաբար մնացած խնդիրները:

-Այսինքն` Հայաստանը շարունակում է տարածաշրջանում մնալ առաջատարը ներառական կրթության ներդրման իմաստով:
-Միանշանակ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա իմ այն դիտարկմանը, որ այդ երկրի պատվիրակության բացակայանությունը համաժողովից հերթական անգամ մատնանշում է, որ այդ երկրում շատ-շատ հեռու են հանդուրժողականության ինչ-որ մակարդակից, հակադարձեցին թե վրացիները, թե եվրոպացիները` նշելով, ինչ-որ կոնկրետ պատճառով չեն կարողացել նրանք մասնակցել: Բայց եթե լինեին ադրբեջանցիները, ապա ես նրանց շատ կարևոր հարց ունեի տալու. 2011թ-ին Մոսկվայում տեղի ունեցած համաժողովի ժամանակ ադրբեջանցիները ընդամենը մեկ սլայդ ցույց տվեցին, թե 2012թ-ից իրենց մոտ պետք է ներդրվի ներառական կրթությունը: Եվ ես ընդամենը պետք է հարցնեի, թե ի՞նչ են արել…

-Տիկին Բախշյան, ներառական կրթության ոլորտում խնդիրների մասին շատ ենք խոսել` և’ շենքային պայմաններ, և’ մտածելակերպ և այլն, բայց այսօր, հաշվի առնելով նաև այդ խնդիրները, էլ ինչ պետք է անենք առաջընթաց արձանագրելու համար:
-Ամենակարևոր դիտարկումը, որ ես վերջերս Տավուշում արեցի, դա վերահսկողության բացակայությունն է: 2010թ-ից , ինչ ծրագիրը իրականացրել ենք, պետական մարմինը մի անգամ չի գնացել հասկանան, թե արդյոք ճիշտ է եղել ֆինանսավորումը, արդյոք բավարար է հարյուր երեխայի համար ուսուցչի մեկ օգնականը, արդյոք այդ օգնականները ճիշտ մարդիկ են ընտրված և այլն: Հարցերը շատ են, բայց վերահսկողություն չկա, մինչդեռ ոչ բոլոր դպրոցներում են մարդիկ հասկացել, թե ինչ ասել է ներառական կրթություն, կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխա և այլն: Ուղղակի հավաքել են իրենց ծանոթ-բարեկամներին, ամեն մեկին կես դրույք տալով ու նրանք էլ նստել են դասասենյակներում ձեռքները ծալած: Հարցին էլ, թե ի՞նչ են անում, պատասխանում են, թե ինձ ասել են մինչև 12-ը այստեղ կնստես, ես էլ նստել եմ: Այսինքն` ոչ ինքն է հասկացել այդ հաստիքի իմաստը, ոչ էլ տնօրենը, ամեն մարդ չէ, որ հասկանում է և կան այնպիսինները, որոնց պետք է ասես` ինչ անեն: Այդ ասողն էլ հենց չկա, իսկ ասողը Կրթության և գիտության նախարարությունն է, նախարարության Հանրակրթության վարչությունը, որտեղի էլ պետք է պարբերաբար փաստաթղթեր, ուսումնական ցուցումներ, ուղղություններ տան: Այո, ես, լինելով ԿԱԻ փոխտնօրեն, ասում եմ դա` այո, այդ պատվերը պետք է գա նախարարությունից, քանի որ ԿԱԻ-ն անում է այն պատվերը, որ նախարարությունն է իջեցնում: Դա է բացակայում, ինչն էլ պարարտ հող է բոլոր տեսակ ծուռ ճանապարհների:

Ներառական կրթությունը շատ թանկ հաճույք է, բայց մեր ունեցած հնարավորություններով ինչ-որ բանի , այո, հասել ենք, բայց շատ ավելիին կարող էինք հասնել, եթե մարդկանց վերաբերմունքի փոփոխությունը հնարավորինս արագացնեինք, որովհետև ցավոք` այսօր էլ կա դպրոցի տնօրեն, պաշտոնյա, որ չի հավատում ներառական կրթությանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը
11:57 29/03/2024

Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}