Իսրայելը ներկայացրել է «Երկաթե գմբեթի» ծովային տարբերակը
Իսրայելի պետական պաշտպանական Rafael ընկերությունը ներկայացրել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի ծովային տարբերակը: Այս մասին հայտնում է The Daily Star-ը` հղում կատարելով Associated Press գործակալությանը:
C-Dome-ը, որը ներկայացվել է Փարիզում ծովային սպառազինության Euronaval ցուցադրության ժամանակ, հիմնված է իրեն արդարացրած «Երկաթե գմբեթ» ցամաքային համակարգի վրա: Այն պետք է փոքր` պարեկային նավերը և կորվետները, պաշտպանի օդից ու ցամաքից եկող հրթիռներից:
C-Dome-ը համակարգված է ռազմածովային նավերի ռադարների հետ և ի վիճակ է մեկ համազարկով ոչնչացնել մինչև 10 տարբեր սպառնալիք:
Նշենք, որ C-Dome-ի նախատիպը ստեղծվել էր մեկ տարի առաջ: Ընկերությունն այժմ բանակցություն է վարում ապագա գնորդի հետ` մասնավորապես Իսրայելի ռազմածովային ուժերի:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում