Հայաստան կայցելի Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը
Նոյեմբերի 3-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Նույն օրը տեղի կունենան Էդվարդ Նալբանդյանի և ԴեյվիԴ Լիդինգտոնի բանակցությունները։
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իրլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին