The Times. Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր յոթերորդ երիտասարդը համակրում է ԻԼԻՊ-ին
Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր յոթերորդ երիտասարդը համակրում է ահաբեկչական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորմանը: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը` հղում կատարելով The Times թերթին:
Populus ընկերության անցկացրած հարցումներին մասնակցել է Մեծ Բրիտանիայի 1200 բնակիչ: Նրանց է ներկայացվել պետությունների ու կազմակերպությունների ցանկը` առաջարկելով 10 բալանոց համակարգով գնահատել դրանք:
«Չնայած հանրության մեծ մասը` 88%-ը, ԻԼԻՊ-ին ցածր միավոր է տվել, 18-ից 34 տարեկան հարցվողների 5.2%-ը 10-ից 9 միավոր են տվել նրան: Ընդհանուր առմամբ հարցվածներից 14%-ը, ովքեր 25-ից ցածր էին, և 12%-ը, ովքեր 25-34 տարեկան էին, ԻԼԻՊ-ին 10-ից 7 միավոր են տվել, որը վկայում է, որ նրանք համակրում են կազմակերպությանը»,-գրում է թերթը:
Երիտասարդների շրջանում, ովքեր համակրում են ԻԼԻՊ-ին, մեծամասամբ մուսուլմաններ են, սակայն փորձագետները պնդում են, որ նրանց թվում կան ոչ մուսուլմաններ, ովքեր հիասթափված էին բրիտանական կառավարությունից և վերջինիս արտաքին քաղաքականությունից: