Վրաստանի վարչապետը պատրաստ է հանդիպել Պուտինի հետ, բայց ոչ հիմա
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, թե պատրաստ է հանդիպել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ապագայում: Այս մասին փոխանցում է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը:
«...Կա պատրաստակամություն հանդիպելու Պուտինի հետ, սակայն այդ հանդիպմանը հարկ է լավ նախապատրաստել, և մենք պետք է կենտրոնանք ակնկալվող արդյունքների վրա», - ասել է Գարիբաշվիլին:
Միաժամանակ, վարչապետն հայտնել է, թե մոտ ապագայում նման հանդիպում նախատեսված չէ:
Նշենք, օրեր առաջ Պուտինին հանդիպելու պատրաստակամության մասին հայտարարել էր նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ընդգծելով, թե հնարավոր հանդիպման ժամանակ պետք է քննարկման թեմա լինեն ռուս-վրացական երկկողմ հարաբերությունների վիճահարույց կողմերը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին