ԱՄՆ-ն հանդիմանում է Ռուսաստանին՝ քաղաքացիական ավիացիային սպառնալիքներ ստեղծելու համար
Ռուսական կործանիչների ու ռմբարկուների պարբերական թռիչքները ՆԱՏՕ-ի օդային տարածքի երկայնքով սրում են Եվրոպայի և Միացյալ Նահանգների անվտանգության հարցը: «Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ, նման հայտարարությամբ է հանդես եկել Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին:
Ամերիկացի պաշտոնյայի խոսքերով, ռուսական ռազմական ինքնաթիռները հոկտեմբերի 31-ին թռիչքներ են իրականացրել Բալթյան երկրների մոտակայքում, Հյուսիսային ծովում ու Ատլանտյան օվկիանոսում:
«Մենք դիմում ենք ռուսական իշխանություններին խնդրանքով՝ միջոցներ, գործուն քայլեր ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն լարվածության թուլացմանը, ոչ թե սրմանը», - հայտարարել է Քիրբին:
Միաժամանակ, Պենտագոնի ներկայացուցիչը կոչ է արել Մոսկվային «կատարել իր ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք առնչվում են հարևան երկրների տարածքային ամբողջականության հարգմանը»:
Քիրբիի խոսքերով, չնայած ՆԱՏՕ-ի օդային տարածքի խախտումներ չեն արձանագրվել, այնուհանդերձ այդ ռուսական ռազմական ինքնաթիռների թռիչքները կարող են սպառնալիք հանդիսանալ քաղաքացիական ավիացիայի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին