«Ալ-Կաիդան» քննադատել է ԻԼԻՊ-ի գործողությունները
Եմենում գործող «Ալ-Կաիդայի» ճյուղը քննադատել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորմանը, որը այս տարվա ամռանը Սիրիայի և Իրաքի` իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում խալիֆայություն էր հռչակել: Այս մասին հայտնում է The Daily Star-ը` հղում կատարելով Associated Press-ին:
Ճյուղի հոգևոր առաջնորդ Շեյխ Հարիթ Ալ-Նադհարին հայտարարել է, որ նման էքսպանսիոնիստական մտադրությունները «սեպ են խրում» ջիհադիստական խմբավորումների մեջ: Նրա խոսքով, ԻԼԻՊ-ը պետք է խորհրդակցի այլ զինված ջիհադիստական խմբավորումների հետ: