BBC-ի ֆիլմը «ցեղասպանություն» եզրույթի և Լեմկինի մասին
Բրիտանական հեղինակավոր BBC հեռուստալիքը իր «Խոսուն ֆիլմեր» շարքի շրջանակներում ցուցադրության է ներկայացնելու նոր ֆիլմ, որը պատմելու է «ցեղասպանություն» եզրույթի և այն շրջանառության մեջ դրած Ռաֆայել Լեմկինի մասին:
Նոր ֆիլմը կրում է «Երկինքն ուսումնասիրողներ» անվանումը: Ֆիլմը նկարահանվել է փաստագրական ժանրում: Այն յուրօրինակ հայացք է հրեական ծագումով լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինի ջանքերին, ով համառորեն հավատում էր, որ հնարավոր է օրենսդրորեն պաշտպանել աշխարհը զանգվածային կոտորածներից:
Նկատենք, որ Ռաֆայել Լեմկինը բացառիկ ներդրում ունի ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիայի ընդունման և կիրարկման գործում:
Վերջերս էլ հեղինակավոր «The Wall Street Journal» պարբերականը անդրադարձել էր մարդկությանը թողած Առաջին համաշխարհային պատերազմի ժառանգությանը` առանձնացնելով ընդհանուր առմամբ 100 երևույթ և իրադարձություն, որոնց շարքում որպես մարդկության դեմ իրագործված հանցագործություն` պարբերականը նշել էր Հայոց ցեղասպանությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում