Արդարադատության նախարարը հանդիպել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին
Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցի վերջին օրը արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նստավայր: Նախարարն առանձնազրույց է ունեցել արքեպիսկոպոսի հետ:
Նախարարի անձնական կայքէջի հաղորդմամբ, Սրբազանը նախարարին ներկայացրել է Ռուսաստանի հայ համայնք-եկեղեցի կապը, հայապահպանության և հավատի հարցում թեմի իրականացրած աշխատանքները և ապագայի ծրագրերը:
Հանդիպմանը քննարկվել են նաև Մոսկվայում հայկական թանգարանի և Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված թանգարանի ստեղծման կարևորությունը: Նախարարն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու թանգարանաշինության աշխատանքներին:
Նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության և օրհնության համար` հավաստիացնելով, որ պատրաստ է նպաստել եկեղեցու կողմից իրականացվող հայանպաստ ցանկացած ծրագրի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան