Ջոն Քերին «զգույշ առաջընթաց» է արձանագրում Իրանի հետ բանակցություններում
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իր գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմանյերի հետ հանդիպման ժամանակ «զգույշ առաջընթաց» է արձանագրել Իրանի և իրանական միջուկային ծրագրի հարցերով «Վեցյակի» միջև բանակցություններում: Այս մասին փոխանցում է «Իտար-Տասս» գործակալությունը:
«Լարված աշխատանքներ են ընթանում, հուսով եմ, կհասնենք զգույշ առաջընթացի, սակայն դեռևս առկա են լուրջ տարակարծություններ, որոնց շուրջ աշխատում ենք», - ասել է Քերին:
Նշենք, ներկայումս Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ընթանում են Իրանի և «Վեցնյակի» երկրների միջև բանակցություններ:
Բանակցություններին ներգրավված են ԱԳ գերատեսչությունների ղեկավարներ, մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու Գերմանիայի ԱԳ նախարար Շտայնմայերը: Նախօրեին խորհրդակցություններին միացել էին նաև Ֆրանսիայի և Բրիտանիայի ԱԳ ղեկավարները:
Այսօր ավելի վաղ «Իտար-Տասս» գործակալությունը, վկայակոչելով իր անանուն աղբյուրին, նշել էր, թե իրանական միջուկային խնդրի շուրջ վերջնական համապարփակ համաձայնագրի տեքստը պատրաստ է, սակայն «որոշ կետերի համաձայնեցումը պահանջում է բարձ քաղաքական մակարդակով համաձայնության»: