Ուկրաինայի նախագահը զուգահեռներ է անցկացրել «Գոլոդոմորի» և Դոնբասում ընթացիկ իրադարձությունների միջև
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, թե 1930-ական թթ-ին ուկրաինական ժողովրդի նկատմամբ իրականացված «Գոլոդոմորը» եղել է իրական և չհայտարարված պատերազմ Ուկրաինայի դեմ այնպես, ինչպես Դոնբասում ընթացիկ զարգացումներն են: «UNN» գործակալության հաղորդմամբ, այս մասին Պորոշենկոն ասել է «Գոլոդոմորի» զոհերի հիշատակին նվիրված ուղերձում:
«Այսօր մեր թիկունքում ունենալով 14 թ-ի անկախության համար մղվող հայրենական պատերազմի փորձը թշնամու հետ, որը ներխուժել է մեր տարածք, մենք այլ կերպ ենք նայում նաև 1932-33 թթ-ի իրադարձություններին», - ասել է Պորոշենկոն:
Միաժամանակ, Ուկրաինայի ղեկավարը հայտարարել է, թե եվրոպական ուղի բռնած Ուկրաինայում այլևս երբեք ցեղասպանություններ չեն լինելու:
Նշենք, այսօր Ուկրաինայում նշում են «Գոլոդոմորի», որպես ուկրաինական ժողովրդի ցեղասպանություն զոհերի օր: Այս կապակցությամբ երկրի տարածքում իջեցվել են պետական դրոշներն ու հետաձգվել զվարճանքի և ժամանցային միջոցառումները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան