Իրանի միջուկային խնդրի շուրջ 7 օր տևած բանակցությունները ավարտվեցին` առանց վերջնական համաձայնության
«Իրանի միջուկային խնդրի շուրջ 7 օր տևած բանակցությունները ավարտվեցին առանց վերջնական համաձայնության»,-այդ մասին հաղորդում է իրանական «Իրդիփլոմասի.իր» կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ներկայացուցիչները Վիեննայում 7 օր տևած լարված բանակցություններից հետո ի վերջո որոշում են կայացրել բանակցությունները երկարացնել մինչև 2015թ. հուլիսի 1-ը (իրանական թիր ամսվա 10-ը):
Կողմերի որոշմամբ՝ հաջորդ բանակցությունները կսկսեն արդեն մի քանի շաբաթ անց:
Նկատենք, որ 2013թ. նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև համաձայնագիր էր ստորագրվել, համաձայն որի՝ վեցամսյա ժամկետում համապարփակ համաձայնագիր ստորագրելու նպատակով կողմերը պետք է բանակցություններ անցկացնեին: Ս.թ. հուլիսի 20-ին ավարտվեցին բանակցությունները, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեկան. Որոշում կայացվեց բանակցությունների ժամկետը երկարացնել ևս 4 ամսով, մինչև 2014թ. նոյեմբերի 24-ը:
Թեմայի առնչությամբ մեկնաբանոթյուն՝
Ի՞նչ առաջընթաց է արձանագրվել Իրանի միջուկային խնդրի կարգավորման հարցում