Քրդերը Քոբանիում նոր հաջողություններ են գրանցում
Քուրդ գրոհայինները նոր առաջընթաց են գրանցել Սիրիայի Քոբանի քաղաքի արևելյան և հյուսիսային հատվածներում: Այս մասին հայտնում է The Daily Star-ը` հղում կատարելով France Presse գործակալությանը:
«Առնվազն 18 գրոհային է սպանվել, նույնքան էլ քուրդ մարտիկ»,- հայտարարել է Լոնդնում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տնօրեն Ռամի Աբդելռահմանը` ավելացնելով, որ մարտերի ընթացքում երկու կողմերը ծանր զենք են կիրառել:
Նրա խոսքով, քաղաքի մի հատվածը դեռ մնում է իսլամիստների ձեռքում: Ըստ իր ունեցած տվյալների` կոալիցիան անցնող գիշերը 5 օդային հարված է իրականացրել, սակայն զոհերի մասին տվյալներ չունի: