Նեթանյահու. Ֆրանսիայի կողմից Պաղեստին պետության ճանաչումը «կոպիտ սխալ է»
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախազգուշացրել է, որ Ֆրանսիայի խորհրդարանը «կոպիտ սխալ» թույլ կտա, եթե դեկտեմբերին նախատեսված քվեարկության ընթացքում ճանաչի Պաղեստին պետությունը: Այս մասին հայտնում է France 24-ը:
«Պաղեստին պետության ճանաչումը կոպիտ սխալ կլինի: Իսրայել պետությունը հայրենիք է հրեա ժողովրդի համար, միակ պետությունը, որ մենք ունենք, իսկ պաղեստինցիները պահանջում են պետություն, որը չի ճանաչում հրեա ժողովրդի պետություն ունենալու իրավունքը»,-ասել է Նեթանյահուն:
Նշենք, որ վերջին մեկ ամսում եվրոպական մի շարք երկրների խորհրարաններ` Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Իսպանիայի, ճանաչեցին Պաղեստինի անկախությունը, իսկ անցած ամիս Շվեդիան պաշտոնական մակարդակով ճանաչեց այն: Ֆրանսիայի խորհրարանում քվերարկությունը նախատեսված է դեկտեմբերի 2-ին: