Օբամա. Հիլարի Քլինթոնը հիանալի նախագահ կարող է լինել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Հիլարի Քլինթոնը հիանալի նախագահ կարող է լինել: ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Օբամայի հայտարարությունը փոխանցում է «Լենտա.ռու»-ն:
Օբաման ասել է, որ կանոնավոր կերպով շփվում է նրա հետ ու իր ընկերն է համարում:
«Նա ընդհանրապես ինձ հետ համաձայն չէ»,-ասել է Օբաման:
Ամերիկյան առաջնորդը հայտարարել է, ինքը շահագրգիռ է, որ հաջորդ նախագահը լինի Դեմոկրատական կուսակցությունից: Օբաման ասել է, որ դեմոկրատ թեկնածուի հաջողության համար իրենից կախված ամեն ինչ կանի:
Օբաման ԱՄՆ 44-րդ նախագահն է, ընտրվել է 2009-ին, վերընտրվել՝ 2012-ին: Նախագահության ժամկետն ավարտվում է 2017-ի սկզբին: