Ի՞նչ է լինելու ՀՀ և Արցախի հետ, երբ պուտինյան ավանտյուրան քանդվի. Զ. Փոստանջյան
«Ռուսաստանի տնտեսությունը մոտ է կոլապսի և հնարավոր է շուտով ականատեսը լինենք, որ ինչպես ժամանակին ԽՍՀՄ-ը քանդվեց, այնպես էլ ՌԴ-ն քանդվի: Դուք ունե՞ք սցենարներ, որ դա կարող է տեղի ունենալ մեկ-երկու տարիների ընթացքում, և այդ դեպքում ո՞րն է լինելու Հայաստանի և Արցախի ապագան, երբ պուտինյան այս ավանտյուրան չիրականանա»,-հարցը Ազգային Ժողովում ընթացող «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հնչեցրեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը` նշելով, որ Հայաստանի իշխանությունները մերժել են եվրաինտեգրումը և մենք, փաստացի, չունենք ինքնուրույն տնտեսական օրակարգ:
«Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանի տնտեսությունը քանդվի, առավել ևս, որ այդ երկրում էլ կան ուժեր, որոնք կողմնակից են եվրաինտեգրման»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը:
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նախ նկատեց, որ սովորաբար ասում են` հոռետեսը ավելի տեղեկացված լավատեսն է, բայց կարծիք հայտնեց, որ այս դեպքում լրիվ հակառակի հետ գործ ունենք և ինքը լավատես է, քանի որ ավելի տեղեկացված է. «Այո, կան այդ ծայրահեղ սրման ու բևեռացման կողմնակիցները, բայց իրականում ապագան բևեռացումը չէ: Կա ԵՄ` իր ահռելի շուկայով, կա ԵՏՄ` իր շուկայով: Հայաստանի քաղաքականությունը միշտ եղել է համագործակցության և ոչ թե բևեռացման ուղղությամբ և մեր ամբիոններից չպետք է դա քարոզենք»:
Նաև նշեց, որ այդ բոլոր հարցերը ու հնարավոր զարգացումները հաշվի են առնվում ու ևս մեկ անգամ կրկնեց. «Ես լավատես եմ` լինելով ավելի տեղեկացված»:
Թեմային առնչվող`
ԵՏՄ-ն հարցականի տակ չի դնի ՀՀ և Վրաստանի միջև առկա ազատ առևտրի ռեժիմը. Շ.Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին