Թուրք քաղաքագետներն անդրադարձել են Պուտինի` Թուրքիա կայանալիք այցին
Թուրքիայի քաղաքագիտական շրջանակները «Ռուսաստանի ձայնը» ռադիոկայանի հետ զրույցում բարձր են գնահատել դեկտմեբերի սկզբին այդ երկիր կայանալիք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի նշանակությունը: Փորձագետների ակնկալիքով` դա կարող է կաևոր զարգացումների սկիզբ դնել:
Թուրքիայի պալատների ու բորսաների միության (ԹՊԲՄ-TOBB) տնտեսական և տեխնոլոգիական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի դասախոս, դոցենտ Թողրուլ Իսմայիլը, արձանագրելով, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով Թուրքիայից Ռուսաստան կատարված արտահանման ծավալերի 13 տոկոսանոց անկումը, տեսակետ է հայտնել, որ Պուտինի այցը կարող է խթանել երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները:
«Kafkassam» ռամզավարական հետազոտությունների նախագահ Հասան Օքթայն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Պուտինը Անկարա է մեկնելու 10 նախարարների ուղեկցությամբ: Ըստ Օքթայի` կողմերը պետք է քննարկեն Ռուսաստանի ու Թուրքիայի միջև առկա ներկայիս 35 մլրդ դոլարի առևտրաշրջանառության ծավալը 2020-ին 100 մլրդ դոլարի հասցնելու հեռանկարները: Օքթայը նկատել է տալիս, որ Արևմուտքի կիրառած տնտեսական պատժամիջոցների ֆոնին Թուրքիան Ռուսաստանի համար էլ ավելի մեծ տարածաշրջանային, տնտեսական ու գործընկերային կարևորություն է ձեռք բերում:
«Պուտին-Էրդողան բարեկամությունը, ինչպես նաև Ռուսաստան-Թուրքիա բարեկամությունը շատ կարևոր է: Հարկավոր է սա մղել առաջին պլան և ապագայի տեսլականը ըստ այսմ ձևավորել»,- նշել է թուրք քաղաքագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ