«Ժառանգության» առաջնորդը Սլովենիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ներքին իրավիճակի հեռանկարները
Րաֆֆի Հովհաննիսյանն անցած շաբաթավերջին հանդիպում է ունեցել Հայաստանում Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նատաշա Պրահի հետ: Այս մասին հայտնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը:
Րաֆֆի Հովհաննիսյանն ու նորանշանակ դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակի հեռանկարները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղին (Արցախ), Թուրքիային ու Հայոց ցեղասպանությանը և Հայաստանի հետ Ռուսաստանի, Սլովենիայի, ինչպես նաև Եվրոպայի հարաբերություններին առնչվող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց