Դեսպան. Պետք է պահպանել քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը Հայաստանի և Լեհաստանի միջև
«Լեհաստանը աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և մենք աջակցում ենք Հայաստանի դիրքորոշումներին: Այս կամ այն ինտեգրացիոն միության անդամակցելը ինքնիշխանության որոշակի հատվածի կորցնել է նշանակում` այդպես է կառուցված աշխարհը: Լեհաստանը անդամակցելով ԵՄ-ի որոշակի գործառույթներ փոխանցել է նրանց»,-ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Նա նշեց, որ ԵՏՄ-ի նախաձեռնողները պնդում են, որ այդ կառույցը գործելու է ԵՄ-ի նման և նրանք ընդունելու են նույն եվրոպական սկզբունքները. «ԵՄ-ը գոյություն ունի մի քանի տասնամյակ և կարծում եմ Հայաստանի ինքնիշխանության մի մասնիկի փոխանցումը ԵՏՄ-ին տեղի կունենա մի քանի տարի անց»:
Նաև ասաց, ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի որոշումն է և Հայաստանը պետք է հաշվարկի այդ ինտեգրացիոն ծրագիրը իրեն ձեռնտու է, թե`ոչ: Դեսպանն անդրադառնալով հայ-լեհական հարաբերությունների ապագային նշեց, որ Լեհաստանը կողմ է վիզային ռեժիմի լիբերալիզացմանը և դա էլ կազմել է Արևելյան գործընկերության մի մաս. «Մենք ներմուծել ենք վիզային ռեժիմի դյուրացման գործընթաց և որոշակի խմբեր հեշտությամբ կարող են ստանալ վիզաներ»:
Նրա խոսքով, հայ-լեհական հարաբերությունները այնքանով են կարևոր, որ դրանք հնարավորություններ են տալիս մոտեցնել երկու ժողովուրդներին միմյանց. «Պետք է պահպանել քաղաքական մակարդակի բարձր երկխոսությունը Հայաստանի և Լեհաստանի միջև ու ակտիվացնել տնտեսական փոխհարաբերությունները»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին