Ինչպե՞ս կարող է Հայաստանն անդամակցել ԵՏՄ-ին, որի անդամները զինում են մեր հակառակորդին. Հարց փոխարտգործնախարարին
Ինչպե՞ս կարող է Հայաստանն անդամակցել մի կառույցի, որի անդամները զինում են մեր հակառակորդին: Այս հարցը հնչեց Ազգային Ժողովում ընթացող «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, որին տրված փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի պատասխանը լակոնիկ էր. «ԵՏՄ-ն այն հարթակը չէ, որտեղ դա պետք է քննարկվի: Այլ հարց է ՀԱՊԿ-ը, որին անդամ է նաև Հայաստանը»:
«Մենք գործ ունենք տնտեսական միության հետ և այդ հարցերը ավելի դյուրին է քննարկել այլ հարթակում: Այս հարթակում չէ, որ այդ հարցերը պետք է քննարկվեն` նկատի ունեմ ԵՏՄ-ն»,- այսպես պատասխանեց ՀՀ փոխարտգործնախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան