«The New York Times». Լարվածության խորացում` Հայաստանի և Ադրբեջանի միջև չավարտված պատերազմում
«The New York Times» պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի զինուժի կողմից ԼՂՀ օդուժի ուղղաթիռի խոցմանը: Պարբերականը միջադեպը որակել է որպես «Հայաստանի և Ադրբեջանի միջև չավարտված պատերազմում վիճելի տարածքի շուրջ լարվածության խորացում»:
Հոդվածագիրը նշել է, որ ուղղաթիռի խոցման մասին բոլոր տեղեկությունները հակասական են: Պարբերականը մեջբերել է հայկական և ադրբեջանական կողմերի պաշտոնական մեկնաբանությունները միջադեպի վերաբերյալ:
«Հայ պաշտոնատար անձանք խոսքերով՝ ուղղաթիռի անձնակազմի երեք զոհերի մարմինները վերջապես տարհանվել են, ինչը նրանք անվանել են հատուկ գործողություն, որի ընթացքում երկու ադրբեջանցի զինվոր է սպանվել: Նրանք ասում են, որ ուղղաթիռի խոցումից հետո 10 օր շարունակ ուղղաթիռի բեկորներին մոտենալն արգելափակվել է թշնամու գնդակոծությունների պատճառով: Ադրբեջանը հերքում է ուղղաթիռի անկման վայրը կրակի տակ պահելն ու կորուստներ կրելը»,- գրել է հոդվածի հեղինակը:
Պարբերականը հիշեցրել է ամռանը հայ-ադրբեջանական սահմանային բախումների մասին, գրել, թե դրանց արդյունքում զոհվել է ավելի քան 20 զինվոր: Հոդվածագիրը մատնանշել է, որ այդ իրադարձությունները նոր թափ են հաղորդել Լեռնային Ղարաբաղի հարցում միջազգային միջնորդական ջանքերին, ինչի արդյունքում տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներ: Պարբերականը, սակայն, փաստել է, որ այդ հանդիպումներում «որևէ առաջընթաց չի գրանցվել»:
Նշվում է, որ զոհված օդաչուները զինվորական պատիվներով հուղարկավորվել են «Հայաստանի զինվորական գերեզմանատանը՝ Եռաբլուրում» և որ նրանք հետմահու պարգևատրվել են արցախյան արիության մեդալներով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը, ինչի հետևանքով զոհվել է ուղղաթիռի 3 հոգանոց անձնակազմը՝ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը:
Նոյեմբերի 22-ին հաղորդվել է, որ ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության և մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
Նյութեր թեմայի շուրջ`
Մովսես Հակոբյան. Ադրբեջանը չի կարող սահմանափակել Արցախի Հանրապետության օդային տարածքը
Սեյրան Օհանյան. Հակառակորդը, թիկունքից հարվածելով հայկական բանակին, միշտ դիմահար ուժեղ հարված է ստանալու
«Եռաբլուր»-ում զինվորական արարողակարգով հուղարկավորում են խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներին (լուսանկարներ, տեսանյութ)
Արցախի պաշտպանության նախարար. Մենք պարտադրված ենք դիմել հատուկ գործողությունների
Սեյրան Օհանյան. Այսուհետ էլ հայկական կողմն արժանի պատասխան է տալու ցանկացած այսպիսի սադրանքի
Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներին
Այս գործողությունները բնույթով և բարդությամբ աննախադեպ էին. Ա. Հովհաննիսյան
ՊԲ. ԼՂՀ հատուկ ստորաբաժանումները խոցված ուղղաթիռի անկման վայրում իրականացրել են հատուկ նշանակության գործողություն
ԼՂՀ ՊՆ. Իրադրությունն առաջնագծում լարվել է
Սահմանին լարված իրավիճակն առայժմ հնարավորություն չի տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին. Ա. Հովհաննիսյան
Կատարվածը ադրբեջանական վարչակազմի ձեռքի գործն է. Ֆրանսուա Ռոշբլուան