Ռուսաստանը Ֆրանսիային սպառնում է դատական գործընթացով
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն հայտարարել է, թե «Միստրալ» տեսակի ուղղաթիռակիրը ռուսական կողմին փոխանցելու գործարքն իրականացվելու է պայմանագրով և գործընթացի կասեցումը, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր ֆրանսիական կողմըկարող է հանգեցնել դատական վեճի: Այս մասին «Իտար-Տասս» գործակալությանը հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը:
«Ռուսաստանը գործելու է պայմանագրի տառին ու ոգուն համաձայն: Եթե չփոխանցեն, դատական գործընթաց կնախաձեռնենք ու կներկայացնեն տուգանքներ: Ռուսական կողմի գործողությունները հստակ կանոնակարգված է ստորագրված պայմանագրով», - ասել է Բորիսովը:
Նշենք, այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կասեցնել է Ռուսաստանի Դաշնությանը «Միստրալ» ուղղաթիռակիրների փոխանցման գործարքը:
«Վլադիվոստոկ» անվամբ «Միստրալ» տեսակի հրամանատարա-դեսանտային ուղղաթիռակիրը, համաձայն պայմանագրի, ռուսական կողմին էր փոխանցվելու դեռևս նոյեմբերի 14-ի: Գործարքին իրականացմանն ընդդիմանում էին Միացյալ Նահագներն ու եվրոպական մի շարք երկրներ, այն պայմանավորելով Ուկրաինայում հակամարտության թուլացման անհրաժեշտության հետ:
«Միստրալ» տեսակի երկու ռազմանավերի ձեռքբերման գործարքը Ռուսաստանի Դաշնության ռազմածովային հրամանատարության և ֆրանսիական կողմից միջև կնքվել էր դեռևս 2011 թ-ին: Գործարքի արժեքը կազմում է շուրջ 1,12 միլիարդ եվրո:
Նախորդող հրապարակում՝
Ֆրանսուա Օլանդը կասեցրել է «Միստրալ» ռազմանավերը Ռուսաստանին փոխանցելու գործարքը