Մերկելն ԻԼԻՊ-ին տարածաշրջանի երբևէ ամենամեծ սպառնալիքներից մեկն է անվանել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «Իրաքի և Լևանտի իսլամական պետությանն» անվանել է տարածաշրջանի երբևէ ամենամեծ սպառնալիքներից մեկն է: Այս մասին հայտնում է The Daily Star-ը` հղում կատարելով France Presse գործակալությանը:
««Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» իր շարքերն է ներգրավում հազարավոր օտարերկրացի գրոհայինների Մեծ քսանյակի բոլոր երկրներից` և Եվրոպայից, և մյուս կիսագնդից»,-ասել է կանցլերը` ավելացնելով, որ զինյալների զսպվածության բացակայությունը սպառնում է նաև իրենց անվտանգությանը:
Նշենք, որ ըստ Գերմանիայի հետախուզական տվյալների` իրենց ավելի քան 550 քաղաքացի է Իրաքում և Սիրիայում միացել իսլամիստներին, որից 60 սպանվել է մարտերում, իսկ 180-ը վերադարձել է տուն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին