Անգելա Մերկելն համարում է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն անհրաժեշտ են
Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելն հայտարարել է, թե տնտեսական պատժամիջոցները Մոսկվայի նկատմամբ ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը ուկրաինական հակամարտության հարցում: Այս մասին «Deutsche Welle» գործակալության փոխանցմամբ, դաշնային կանցլերն հայտարարել է նախօրեին Բեռլինում կայացած եվրոպական ընտանեկան ձեռնարկությունների կոնգրեսի նիստին:
«Ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորման համար անդադար աշխատանքներ են ընթանում: Սակայն, ցավոք, նախկինի պես խախտվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»,-ասել է Մերկելն ու հավելել, թե քանի դեռ Ռուսաստանը բավականաչափ ջանքեր չի ձեռնարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար, պատժամիջոցներ անհրաժեշտություն կդիտվեն:
«Առանց դրանց հնարավոր չէ», - գործակալությունը մեջբերում է Մերկելի խոսքերը:
Միաժամանակ, Մերկելը խոստովանել է, որ պատժամիջոցներն իրենց բացասական ազդեցությունն են թողնում նաև Գերմանիայի տնտեսության վրա: