Քաթարը գաղտնի ճամբարներ է հիմնում Սիրիայի չափավոր ընդդիմությանը մարզելու համար
Քաթարը իր անապատում գտնվող բազայում ԱՄՆ-ի օգնությամբ սկսել է Սիրիայի չափավոր ընդդիմության մարտիկների գաղտնի մարզումները, ովքեր միաժամանակ կռվելու են և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, և «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ:
Reuters գործակալության աղբյուրը հայտնել է, որ ճամբարը գտնվում է Սաուդյան Արաբիայի սահմանի ու Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի խոշորագույն օդային բազայի` Ալ-Ուդեյդի մոտ:
Դոհայի կողմից ճամբար հիմնելու փաստը հաստատել է նաև գործակալության արևմտյան աղբյուրը:
«ԱՄՆ-ն ցանկանում է օգնել ապստամբներին Ասադին տապալելու գործում, սակայն չի ուզում բացահայտ նշել իր օգնության մասին, այնպես որ Դոհայում ապստամբներին մարզելը լավ գաղափար է, խնդիրը միայն այն է, որ մասշտաբները շատ փոքր են»,-ասել է աղբյուրը:
Նշենք, որ ԱՄՆ ԿՀՎ-ն, ինչպես նաև Քաթարի ԱԳ նախարարը ու Սիրիայի ազատ բանակի մամուլի խոսնակը հրաժարվել են մեկնաբանել այս լուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները