Քաղաքական 19:19 17/12/2014

ԵՏՄ-ի անդամ Բելառուսն ու Ղազախստանը պետք է հավասարակշռեն իրենց քաղաքականությունը Հարավային Կովկասում

Ադրբեջանում Բելառուսի դեսպան Նիկոլայ Պացկևիչը այսօր հայտարարել է, որ 2014թ.-ի 10 ամիսների ընթացքում Բելառուսի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 288 միլիոն դոլար և նախատեսվում է մինչև տարվա վերջ հատել 300 միլիոնի սահմանը: Դեսպանը նշել է, որ Բելառուսի անդամակցությունը ԵՏՄ-ին նոր հնարավորություններ կստեղծի ոչ միայն Բելառուսի, այլ նաև Ադրբեջանի համար: Ն.Պացկևիչը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին չի ազդի բելառուսա-ադրբեջանական հարաբերությունների վրա:

Ադրբեջան-Բելառուս

Վերջին շրջանում Ադրբեջանի և Բելառուսի ապրանքաշրջանառությունը զգալիորեն աճել է, ինչը կապված է «Ազերի լայթ» տեսակի ադրբեջանական նավթի՝ Բելառուս առաքումների հետ: Բելառուսը Ադրբեջանից ներկրում է ինչպես նավթամթերք, այնպես էլ սինթետիկ նյութեր և գյուղատնտեսական արտադրանք:

Ինչ վերաբերվում է ռազմա-տեխնիկական համագործակցության, ապա այն նույնպես բավականին ակտիվ զարգանում է:

Բելառուսական «Տետրաէդր» ընկերության ներկայացուցիչ Իգոր Նովիկը հայտարարել է, որ իրենք Ադրբեջան են մատակարարել Т38 «Стилет» զենիթա-հրթիռային համակարգերի երկու մարտկոց:

Նովիկը նշել է, որ «Стилет»-ը արդեն գտնվում է Ադրբեջանի ԶՈւ-ի տրամադրության տակ, իսկ իրենց ընկերությունը համագործակցում է Ադրբեջանի հետ 10 տարի:

Т38 «Стилет»-ը ուկրաինա-բելառուսական արտադրության զենիթա-հրթիռային համակարգ է, որը նախատեսված է ցամաքային զորքերի, արդյունաբերական և ռազմական օբյեկտների պաշտպանության համար՝ օդային ցանկացած տեսակի հարձակումներից: «Տետրաէդրը» ռադիոէլեկտրոնային զենքերի և ՀՕՊ համակարգերի արդիականցմամբ զբաղվող Բելառուսի առաջատար ընկերություններից է:

2004-2012թթ.-ի ընթացքում Բելառուսը Ադրբեջանին է վաճառել 132 հրետանային համակարգ, 120 միավոր Д-30 հրանոթ, 12 միավոր «Пион» հաուբիցներ, 60 միավոր «БТР-70», ինչպես նաև 11 միավոր «СУ-25» կործանիչներ:

Նույն ժամանակահատվածում բելառուսական կողմը Բաքվին է վաճառել 153 տանկ:

Դեսպան Պացկևիչի խոսքով, բելառուսական ընկերությունները պատրաստ են մասնակցել Ադրբեջանում երկաթծային ենթակառուցվածքների նախագծմանը: Նրա խոսքով, 2014թ.-ին իրենց ընկերությունները նախագծել են Բաքվի մերձակայքում գտնվող 70.000 բնակչության համար նախատեսված Գոբու ավանի գլխավոր հատակագիծը: 2015թ.-ին Մինսկում կայանալու է ադրբեջանա-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: 

Ղազախստան-Ադրբեջան

Ադրբեջանում Ղազախստանի դեսպան Ամանգելդի Ժումաբաևը այսօր հայտարարել է, որ այս տարվա ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է 400 միլիոն դոլար:Նրա խոսքով, այս տարի Ադրբեջանի տարածքով տարանցվել է ղազախական 3.5 միլիոն տոննա նավթ, իսկ 2016թ.-ին Կաշաղան նավթահանքի շահագործումից հետո կավելանա նավթի տարանցումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով: Դեսպանը կարևորել է նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը, ինչը նույնպես կազդի տարանցման ծավալների ավելացման վրա:

Ամանգելդի Ժումաբաևը նշել է, որ 2015թ.-ին տեղի կունենա Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այցը Ադրբեջան: 

2007թ.-ին Բաքվում Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ կայացավ 500.000 տոննա ծանրաբեռնվածության հնարավորություն ունեցող հացահատիկային պահեստարանի բացման արարողությունը, ինչը թույլ է տալիս ղազախական հացահատիկը Ադրբեջանի տարածքով արտահանել այլ երկրներ:

Տնտեսական համագործակցության հիմքը՝ գյուղատնտեսական ապրանքներին զուգահեռ, կազմում են նաև այլ ապրանքները: Ղազախական կողմը Ադրբեջան է արտահանում հիմնականում նավթ, գազ, քիմիական հումք, հացահատիկ, իսկ Ադրբեջանից Ղազախստան է ներմուծվում նավթամթերքներ, շինարարական կոնստրուկցիաներ և այլ ապրանքատեսակներ:

Բաքվում գործում են ղազախական Air Astana, SCAT ավիաընկերությունները, իսկ Բաքու և ղազախական Աքտաու նավահանգիստների միջև գործում է լաստանավային փոխադրումներ:

Ղազախստանը շահագրգռված է դիվերսիֆիկացնել իր նավթագազային ռեսուրսների արտահանման ուղիները և ցանկանում է օգտագործել ադրբեջանական նավթագազային, տրանսպորտային ենթակառուցվածքները`Բաքու-Թբիլիս-Էրզրում գազամուղը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և կառուցվող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը դեպի ԵՄ իր էներգակիրները արտահանելու և Ռուսաստանից իր կախվածությունը նվազեցնելու տեսանկյունից` Նոր Մետաքսի ճանապարհին միանալու համատեքստում: 

Հայաստանի հարաբերությունները ԵՏՄ-ի անդամ Բելառուսի և Ղազախստանի հետ

Հայաստանը և Բելառուսը հանդիսանում են միևնույն ռազմա-քաղաքական միավորման`ՀԱՊԿ-ի անդամներ, ինչպես նաև ԱՊՀ-ի և մի շարք այլ կազմակերպությունների անդամներ, ինչը խթանում է հարաբերությունների զարգացումը նաև միջազգային կազմակերպությունների, հարթակների շրջանակներում:

Հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունները ներառում են մի շարք ոլորտներ`բելառուսական կողմը շահագրգռված է իր ապրանքների ներկայացվածությամբ հայկական շուկայում, իսկ Հայաստանն էլ ցանկանում է օգտագործել գյուղատնտեսության, գյուղմեքենայացման ոլորտում բելառուսական հարուստ փորձը: Բելառուսում բնակվում է բավականին ակտիվ հայ համայնքը, որը ներգրավված է բելառուսական հասարակության բոլոր ոլորտներում`տնտեսությունից մինչև մշակույթ:

2005թ.-ի մարդահամարի տվյաներով, երկրի տարածքում բնակվում էր 10.000-ից ավելի հայ:

Բելառուսի տարածքում գործում են հայկական մի շարք կրթական-մշակութային օջախներ, որոնց թվում Մինսկի Հայաստան մշակութային-լուսավորչական ընկերությունը, Էրեբունի անսամբլը և այլն:

Ինչ վերաբերվում է հայ-ղազախական հարաբերություններին, ապա Հայաստանը այդ երկրից ներմուծում է հանքահումքային, պատրաստի սնունդ, ոչ թանկարժեք մետաղներ ու դրանցից պատրաստված իրեր և այլն, իսկ արտահանում է հիմնականում պլաստմասա, կաուչուկ, ռետինե իրեր, կոշկեղենև այլն: 

Երկու երկրները հանդիսանում են ՀԱՊԿ-ի անդամ, ինչպես նաև շուտով լինելու են ԵՏՄ-ի անդամ: Ղազախստանի նախագահը օրերս հայտարարել է, որ Աստանան կվավերացնի Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության մասին համաձայնագիրը:

Այսպիսով, հայ-բելառուսական և հայ-ղազախական քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, սակայն տնտեսական համագործակցության և Հարավային Կովկասում ավելի հավասարակշռված քաղաքականություն վարելու տեսանկյունից Մինսկն ու Աստանան պետք է Երևանի հետ երկխոսության նոր փուլ սկսեն՝ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելուց անմիջապես հետո:

Արտյոմ Բալասանով, վերլուծաբան

 

Նախորդ հրապարակումներ՝
Բելառուսը հետխորհրդային տարածքում փորձում է վարել Մոսկվայից անկախ քաղաքականություն
Ադրբեջանը և Ղազախստանը խորացնում են կապերը՝ Մոսկվայից կախվածությունը թուլացնելու նպատակով

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
Ստավրոպոլի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
12:52
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց
Արցախից ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս բերվեց ավելի շուտ, քան նախատեսված էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրով։...
Աղբյուր` Panorama.am
12:20
Իրանը հարձակումից հետո Իսրայելի դեմ անհապաղ պատասխան գործողություն չի նախատեսում
Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ով է կանգնած դրա...
Աղբյուր` Panorama.am
11:46
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառողուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝...
Աղբյուր` Panorama.am
11:26
«Իրավունք չունե՞մ ապրելու ... Գնացեք, սահմանների հարցը լուծեք». առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը
Երևանի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքն են...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
10:35
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ստացել է 100 միլիոն դոլար
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ամուսնալուծվելով նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից, ստացել էր 100 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Daily...
Աղբյուր` Panorama.am
10:21
Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 19, 2024 թ. Արդեն 2 տարի 7...
Աղբյուր` Panorama.am
10:17
Փաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. Աբրահամյան
«Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև»:
Աղբյուր` Panorama.am
09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ապրիլի 19-ին փոխանակման կետերում դոլարը և եվրոն էժանացել են, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.88 դրամ՝ էժանանալով 0.98 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմեն Պետրոսյան. Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մի հարց՝ հնարավոր դավադրությունների տեսության շարքից Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է
«Հրապարակ» թերթը գրում է . «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի ևս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024թ., հունվարի 20-ին Վայք քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ըստ համազեկուցողի՝ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ
Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ, «Ազատության»  փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
08:54
Ապրիլի 19-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Ո՞նց կարելի է պետական դավաճանությունը ներկայացնել որպես ազգային փրկություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանյայաց Առաքելական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}