Կիմ Չեն Ինը հնարավոր է այցելի Ռուսաստան
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը 2015 թ. մայիսին կարող է այցելել Ռուսաստան: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով ճապոնական «Asahi Shimbun» պարբերականին:
Աղբյուրի փոխանցմամբ` դա կլինի երկրի առաջնորդի կարգավիճակով նրա առաջին արտասահմանյան այցը: Հյուսիսկորեական առաջնորդը կմասնակցի Հայրենական Մեծ պատերազմի տարիներին գերմանացի ֆաշիստների դեմ տարած հաղթանակին նվիրված միջոցառումներին:
Պարբերականը նշում է, որ Կիմ Չեն Ինի այցը կարող է տեղի ունենալ ռուսական կողմի հրավերով: Պաշտոնական տեղեկատվությունը այս հարցով դեռևս չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում