Հիմա էլ դրամի՞ դեֆիցիտ
Հայկական դրամը երեկվա համեմատ զգալիորեն արժևորվել է դոլարի ու եվրոյի նկատմամբ, խանութներում էլ գնաճի առումով որոշակի զսպվածություն է նկատվում:
Սակայն հիմա էլ քաղաքացիներն ահազանգում են, որ դրամի արժևորումից հետո բանկերում և փոխանակման կետերում դժվարացել է տարադրամի փոխանակումը: Լուրեր են պտտվում, թե այսօր էլ դրամի դեֆիցիտ կա, ինչի մասին գրել են ֆեյսբուքյան օգտատերեր:
Panorama.am-ը փորձեց բանկերից ճշտել այդ տեղեկատվությունը: Արարատբանկից Panorama.am-ին ասացին, որ բանկի ինչպես դոլարային, այնպես էլ դրամային իրացվելիությունը բարձր է, որևէ խնդիր վերջին օրերին, ինչպես նաև այս պահին իրենք չունեն:
Մի քանի բանկերից էլ հայտնեցին, որ հրաժարվում են այդ հարցին պատասխանել, իսկ մի քանիսն էլ հայտնեցին, որ ունեն համապատասխան քանակությամբ դրամ և հանգիստ կարող ենք արտարժույթը դրամի փոխանակել:
Նշենք, որ բանկերից չէին պատասխանում, երբ ներկայանում էինք որպես լրագրող, այդ պատճառով էլ ստիպված եղանք ներկայանալ որպես բանկի հաճախորդ:
Կենտրոն և Շենգավիթ համայնքներում գործող փոխանակման կետերից մեկում ասացին, որ կարող ենք դոլարը փոխարկել, իսկ մեր ճշտող հարցին, թե` այդքան դրամ ունե՞ք, պատասխանեցին. «Բա ոնց, մենակ դուք դոլարը բերեք»: Ապա միանագամից սկսեցին սակարկել փոխանակման գնի հետ կապված:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում