Լուկաշենկոն պահանջել է Ռուսաստանի հետ առևտուր անել դոլարով և եվրոյով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է կառավարությունից Ռուսաստանի հետ առևտուր անել դոլարով կամ եվրոյով: Այդ մասին հայտնում է rosbalt.ru կայքը:
Մինսկում կայացած տնտեսական հարցերով նիստի ընթացքում Լուկաշենկոն նշել է, որ կառավարության առջև խնդիր է դրված առևտուր անել ոչ թե ռուբլով, այլ դոլարով, քանի որ իրենք էներգակիրների համար վճարում են ոչ թե ռուբլով, այլ դոլարով:
Բելառուսի նախագահը նշել է, որ Ռուսաստանի հետ անհրաժեշտ էր այդպես աշխատել վաղուց և պահանջել, որպեսզի Ռուսաստանը նույնպես վճարի դոլարով կամ եվրոյով:
Լուկաշենկոյի խոսքով, Ռուսաստանում ռուբլին անկում է ապրում և իրենք նույնպես վնասներ են կրում: Բելառուսի նախագահը հավելել է, որ Բելառուսը Ռուսաստանի օրինակով չի պատրաստվում արժեզրկել դրամը: