Պուտինը դժգոհեց. Ինչո՞ւ են խոսք տվել Քսենյա Սոբչակին
«Որպես կանոն ահաբեկչություն իրականացրած անձանց հարազատները նախապես տեղյակ են լինում նախատեսվող ահաբեկչության մասին: Բայց դա ոչ մեկին՝ այդ թվում նաև Չեչնիայի ղեկավարին, իրավունք չի տալիս մինչդատական որևէ հաշվեհարդար տեսնել այդ ընտանիքների հետ», - ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով Քսենյա Սոբչակի հարցին այն մասին, որ Չեչնիայում Ռամզան Կադիրովը ինքնադատաստան է տեսնում ահաբեկիչների ընտանիքների հետ:
Դժգոհելով Դ. Պեսկովից, որ խոսք է տվել Քսենյա Սոբչակին, այնուամենայնիվ Վ. Պուտինը պատասխանեց Սոբչակի երկու հարցին էլ և ընդգծեց, որ Ռամզան Կադիրովն էմոցիոնալ հայտարարություններ է արել, և չնայած որ այդ հայտարարությունը համապատասխանում էին մարդկանց սպասումներին, սակայն Չաչնիայի ղեկավարը դրա իրավունքը չուներ:
Հիշեցնենք՝ Ռ. Կադիրովը հայտարարել էր, որ Չեչնիայում ՌԴ օրենքները չեն գործում և իրենք կդիմեն ինքնադատաստանի ահաբեկչություն իրականացրած անձանց ընտանիքների հետ:
Պատասխանելով Քսենյա Սոբչակի հոր՝ Անատոլի Սոբչակի և մի շարք այլ հասարակական, մշակութային գործիչների անվան շուրջ վարկաբեկող լուրեր տարածելու վերաբերյալ հարցին՝ Վ. Պուտինը դատապարտել է այդ երևույթները և համաձայնել, որ նման քարոչական ակցիաներ կազմակերպվում են իշխանության որոշ օղակների կողմից:
«Ինձ մոտ տպավորություն կա, որ դաշնային հեռուստաալիքները միտումնավոր կերպով ատելություն են սերմանում ու բորբոքում ռուսաստանյան հասարակության մեջ: Դուք չե՞ք վախենում մեր հասարակությունում ատելության նման չափաքանակի համար, ի՞նչ եք նախատեսում անել այդ չափաքանակը նվազեցնելու համար և արդյո՞ք շարունակում եք մարդկանց բաժանել ձեր կողմնակիցների ու բանդերլոգների», - հարցրել է Ք. Սոբչակը:
Այս հարցին Պուտինը հեգնանքով պատասխանել է, որ բանդերլոգներ իրոք գոյություն ունեն, դա ասել է դեռևս Կիպլինգը:
Նախորդիվ`
Վ. Պուտինը՝ Խոդորկովսկուն ներում շնորհելու և նրա քաղաքական ակտիվության մասին
Վլադիմիր Պուտին. Ներկա իրավիճակը կարող է պահպանվել առնվազն 2 տարի (տեսանյութ)
Վլադիմիր Պուտին. Այն ինչ հիմա կատարվում է Ռուսաստանի հետ, Ղրիմի համար վճարվելիք գինը չէ
Պուտին. Ռուսաստանից էժան և հուսալի գազի առաքում չկա