Թուրքիայում «նուրջուականների գործի» շրջանակներում մերկացվել են դրա ադրբեջանական ճյուղի նոր համախոհներ
Թուրքիայում նուրջուականների ուղղության ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի կողմակիցների՝ թուրք լրագրողների և ոստիկանների դեմ հարուցված քրեական գործում անսպասելիորեն երևան են եկել նաև ադրբեջանցի պատգամավորների անուններ, մասնավորապես` երկրի «Քաղաքացիական համերաշխություն» կուսակցության ներկայացուցիչ Սաբիրա Ռուստամխանլիի կնոջ՝ Թանզիլի Ռուստամխանլիի անունը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Հաաքին.ազ» լրատվական պորտալը:
Ինչպես նշվում է նյութում, Թուրքիայում ձերբակալված լրագրողներին և ոստիկաններին մեղադրում են Ֆեթուլլահ Գյուլենի հակառակորդներին` շեյխ Սաիդ Նուրսիի խմբավորման` «Թահշիեջիթների» դեմ հարուցած կեղծ մեղադրանքների համար:
Ինչպես նշվում է նյութում, 2011-ին հետաքննության արդյունքում անսպասելիորեն պարզվեց թահշիեջիթների ղեկավար Մեհմեդ Դողանի՝ «Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպության մասնաճյուղի պարագլուխ լինելը: Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի ղեկավար Էրթան Էրչիքթիին ուղղված հարցման մեջ ասվում է, որ Մեհմեդ Դողանը կապեր է ունեցել Ադրբեջանում:
«Մեհմեդ Դողանը սերտ կապեր է ունեցել Ադրբեջանում Թանզիլյա Ռուստամխանլիի, Ֆ. Ագիլի և Բ. Հուսեյնի հետ: Այդ կապերը հաստատվել են հեռախոսազրույցների գաղտնալսման միջոցով»,- նշված է Թուրքիայի դատախազություն ուղարկված հարցման մեջ:
Ենթադրվում է, որ տվյալ փաստաթղթում հիշատակված Ֆ. Ագիլն Ադրբեջանում «Ենի Չաղ» թերթի խմբագիր Ագիլ Ալեսքերին է: Թահշիջեիթների գործով ձերբակալվածներից մեկը Շանլըուրֆա մարզում բնակվող գործարար Հուսեյն Բեյուքֆիրաթն է: Նա թուրք ուսանող է, որը գործունեություն է ծավալում Ադրբեջանում` բացելով այստեղ իր հայտնի «Բեյուքֆիրաթ» ռեստորանային ցանցը:
Կայքը նշում է, որ «Ենի Չաղ» թերթի խմբագիր Ագիլ Ալեսքերին կապնվել է իրենց խմբագրության հետ և հայտարարել, թե Ֆեթուլլահ Գյուլենն ու իր համախոհները հետապնդել են իրենց շարժման քննադատներին նաև Ադրբեջանում: «Նյութերի այս շարքից հետո 2007 թվականին սկսեցին մեղադրել ինձ, որ ես աշխատում եմ Քրդական բանվորական կուսակցության, «Էրգենեկոնի», «Ալ Կաիդայի» և նույնիսկ «Մոսսադի» համար»,- պատմում է Ագիլ Ալեսքերովը:
Ինչպես գրում է կայքը, Ագիլ Ալեսքերովի խոսքերով՝ իրեն մերկացնող հրապարակումների մասին իմացել է նաև անձամբ Գյուլենը, ով էլ հանձնարարել էր Ադրբեջանում իր կողմնակիցներին լուծել իր հետ կապվածայդ խնդիրը: «Այդ ժամանակ նախագահի աշխատակազմի վարչության պետ Էլնուր Ասլանովն ու պատգամավոր Ջեյհուն Օսմանլըն նախաձեռնել էին իմ ձերբակալության կազմակերպումը»,- ասել է Ագիլ Ալեսքերովը:
Համաձայն աղբյուրի տվյալների՝ չնայած, որ Էլնուր Ասլանովը կորցրել է իր պաշտոնը, լրագրողի դեմ ճնշումները դեռևս շարունակվում են: «Դա վկայում է Ադրբեջանում նուրջուականների դիրքերի` դեռևս ուժեղ լինելու մասին»,- եզրափակում է կայքը:
Նյութեր թեմայի շուրջ`
Daily Sabah. Նուրսիստները կաշառել են Ադրբեջանի պաշտոնյաներին` այդ երկրում իրենց շարժման առաջխաղացման համար
Ադրբեջանում Ֆեթհուլլահ Գյուլենի թուրքական աղանդի 12 դպրոց է գործում
IWPR. Էրդողանի և նուրսիստների առաջնորդի միջև ընթացող պայքարը տեղափոխվել է Ադրբեջան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին