ԵՄ-ն արգելել է անդամ-երկրներին ավիացիոն վառելիք մատակարարել Սիրիա
ԵՄ-ն արգելք է դրել իր անդամ-երկրների կողմից Սիրիա ավիացիոն վառելիք մատակարարելու վրա: Ինչպես հայտնում է gazeta.ru-ն`այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ:
Դեկտեմբերի 12-ին ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ արգելվում է ուղղակի կամ տրանզիտ կերպով ավիացիոն զենք մատակարարել «Սիրիայում ցանկացած ֆիզիկական անձին, ընկերության կամ կազմակերպության և դրա կիրառումը այդ երկրի տարածքում»:
Բացի այդ, ԵՄ Խորհուրդն արգելել է նաև ֆինանսավորել և ֆինանսական օգնություն ցուցաբերել, ինչպես նաև ապահովագրական կամ բրոքերական ծառայություն մատուցել «ցանկացած ֆիզիկական անձին, ընկերությանը կամ կազմակերպությանը, որը Սիրիայում զբաղվում է ռեակտիվ շարժիչների համար վառելիք արտահանելով, վաճառքով կամ մատակարարումով»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ