Ջոն Հեֆերնի ամենամեծ հուսախաբությունը կապված է հայ-թուրքական արձանագրությունների հետ
«ԱՄՆ-ը ցանկանում է շարունակել խթանել հաշտեցումը Հայաստանի և Թուրքիայի միջև: Հայաստանում գտնվելու ընթացքում իմ ամենամեծ հուսախաբությունն այս հարցի շուրջ կապված է արձանագրությունների հետ: Մենք ողջունում էինք նախագահ Սարգսյանի խիզախ քայլն արձանագրությունների մասով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
Նշենք, որ նա ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Դեսպանի կարծիքով, արձանագրությունների ստորագրմամբ ի վերջո կբացվեր սահմանը, երկու երկրի միջև կձևավորվեր դիվանագիտական հարաբերությունները, սակայն լճացումը, առաջընթացի բացակայությունը հուսախաբ է անում: