«Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայից Հայաստանն այս տարի հրավեր չի ստացել. Դեսպան
Այս տարի «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի խորհուրդը Հայաստանին չի հրավիրել ներկայացնել ծրագրային առաջարկ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
Նրա խոսքով, «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի միջոցների համար շատ մեծ մրցակցություն կա: Կորպորացիային ծրագրային առաջարկ ներկայացնելը, ըստ դեսպանի, բազմաքայլ գործընթաց է: Առաջին քայլով նախ դիտարկվում է երկրների գրանցած ցուցանիշները: Եթե գնահատման ցուցանիշներով երկրները չեն համապատասխանում կորպորացիայի կողմից մշակված ցուցանիշներին, նույնիսկ ծրագրեր չեն կարող ներկայացնել:
Դեսպանն ասաց, որ մի քանի տարի առաջ Հայաստանի գրանցած ցուցանիշները չէին համապատասխանում անհրաժեշտ ցուցանիշներին, բայց վերջին երկու տարում Հայաստանում դրական առաջընթաց է արձանագրվել. «Շեմին շատ մոտ է եղել, հատկապես հակակոռուպցիոն ցուցանիշի մասով: Մի մազով է անցել Հայաստանի այդ ցուցանիշը»:
Ջ. Հեֆերնը նշեց, որ 23 երկիր իր ցուցանիշով բավարարում է, սակայն միայն 2-3-ին է առաջարկվում ներկայացնել ծրագիր:
«Հայաստանն այս տարի նման առաջարկ չի ստացել»,- ասաց դեսպանը:
Նախորդող հրապարակումներ՝
Ջոն Հեֆերնը՝ ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելու և ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ հետագա համագործակցության մասին
Դոլարի արժևորումը շուկայական զարգացումների արդյունք է. ԱՄՆ դեսպան
Դեսպան. Կողմերն իրենք պետք է որոշեն, թե որ ձևաչափը լավագույնս կգործի հակամարտության կարգավորման գործընթացում
Ջոն Հեֆերնի ամենամեծ հուսախաբությունը կապված է հայ-թուրքական արձանագրությունների հետ