Քաղաքական խորհրդատվություններ՝ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև
ՌԴ արտաքին գործերի նախարարությունում դեկտեմբերի 17-ին կայացել են ռուս-հայկական քաղաքական խորհրդատվություններ անվտանգության, սպառազինությունների վերահսկման և զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման խնդիրների շուրջ:
Հայկական կողմից խորհրդատվությունները վարել է ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը, իսկ ռուսական կողմից` ՌԴ ԱԳՆ Չտարածման և սպառազինությունների վերահսկման հարցերով դեպարտամենտի տնօրեն Մ. Ուլյանովը: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանագամանալից քննարկվել է սովորական սպառազինությունների վերահսկման ոլորտում տիրող իրավիճակը, Զենքի առևտրի պայմանագրին, Չտարածման պայմանագրի 2015թ. կայանալիք վերանայման համաժողովին, միջուկային զինաթափմանը և միջուկային զենքից ազատ գոտիների ստեղծմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է եղել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող միջազգային բանակցային գործընթացին:
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են միջազգային տարբեր հարթակներում ընդլայնվող համագործակցությունը, նախանշել փոխգործակցության նոր օրակարգային հարցեր: