Մոգերինին Իրաքի իշխանությունների հետ կքննարկի ԻԼԻՊ-ի դեմ պայքարի մեթոդները
ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի դեկտեմբերի 22-23-ն այցելելու է Բաղդաղ և Էրբիլ, որի ժամանակ Իրաքի և Քրդստանի ղեկավարության հետ քննարկելու է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ պայքարի մեթոդները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Գերագույն հանձնակատարը դեկտեմբերի 22-ին այցելելու է Բաղդադ, որտեղ հանդիպելու է Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի, վարչապետ Հայդեր Ալ-Աբադիի, ԱԳ նախարար Իբրահիմ Ջաֆարիի, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Իբրահիմ Ջաբուրիի հետ»,-նշվում է Եվրահանձնաժողովի կոմյունիկեում:
Դեկտեմբերի 23-ին Մոգերինին մեկնելու է Էրբիլ, որտեղ հանդիպելու է Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի և վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ: Նրանք քննարկելու են ԻԼԻՊ-ի դեմ պայքարը:
Նշենք, որ ավելի վաղ ԵՄ-ն Իրաքին տրամադրել էր 20 մլն եվրոյի հումանիտար օգնություն:
«ԵՄ-ն պատրաստ է հետագայում քաղաքական, հումանիտար օգնություն ցուցաբերել Իրաքին` ծայրահեղականության դեմ պայքարելու համար»,-ասվում է մամուլի հաղորդագրութնա մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին