«Եվրախորհրդարանը կարևորում է ԵՄ - Հայաստան համագործակցության ամրապնդումը»
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկիին:
Նախարար Նալբանդյանը կարևորել է Եվրոպական միության հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը՝ 2013թ. Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակներում ընդունված Հայաստան - ԵՄ համատեղ հայտարարությանը համապատասխան։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ռիչարդ Չարնեցկին նշել է, որ Եվրախորհրդարանը կարևորում է ԵՄ - Հայաստան համագործակցության ամրապնդումը և շարունակելու է աջակցությունը այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին։
Կողմերն անդրադարձել են Հայաստան - Եվրոպական միություն փոխգործակցության հարցերին, Արևելյան գործընկերության, Եվրանեսթի շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են ԵՄ աջակցությունը` Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
Հայաստանի արտգործնախարարն ու Եվրախորհրդարանի փոխնախագահը մտքեր փոխանակել միջազգային ու տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին