Կանխվել է Ղրիմի դատախազի դեմ ծրագրված մահափորձը
Ղրիմում կանխվել է դատախազ Նատալայա Պոկլոնսկայայի դեմ ծրագրված մահափորձը: Այս մասին հաղորդում է «Ռոսիսկայա Գազետա» պարբերականը: Տեղեկատվության համաձայն, հանցագործներն առնվազն երկու անգամ փորձել են պայթուցիկ սարք տեղադրել դատախազության շենքում, սակայն երկու անգամ էլ դրանք հայտնաբերվել են ժողովրդական դրուժիննիկների կողմից:
«Մի քանի ամսի առաջ Ղրիմի դատախազության շենքում մեր տղաները հայտնաբերել էին պայթուցիկով պայուսակ, իսկ նոյեմբեր ամսին դատախազին հասցեագրված նամակում՝ պայթուցիկ», - թերթը մեջբերում է «ժողովրդական աշխարհազորայինների» գնդի հրամանատար Սերգեյ Տուրչանենկոյին:
Դատախազության շենքում հայտնաբերված պայուսակում դրված պայթուցիկն է ունեցել գործողության մինչև 350 մետր խոցման շառավիղ, սակայն պայթյունն հաջողվել է կանխել դրուժիննիկների զգոնության շնորհիվ:
Նշվում է, թե Դաշնային անվտանգության ծառայությունը միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցել համապատասխան հոդվածի հատկանիշներով: Բացի վերոնշյալ դեպքերից, Տուրչանենկոն պատմել է նախարարների հանրապետական խորհրդի շենքի մոտ ռումբի տեղադրման կեղծ ահազանգի մասին:
«Պարզվեց ընդամենը քար էր, սակայն կարող էր այլ բան լինել: Հինգերորդ շարասյուն աշխատում է, մեր թշնամիներ հետևում են, թե ինչպես ենք արձագանքում իրենց գործողություններին», - հայտարարել է աշխարհազորայինների ներկայացուցիչը: