Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության առաջնորդը Օբամային Դոնբաս է հրավիրում
Դոնեցկի չճանաչված հանրապետության առաջնորդ Ալեքսանդր Զախարչենկոն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հրավիրել է Դոնբաս: Այս մասին հաղորդում է «Գազետա.ռու» կայքը:
«Ողջույններ եմ փոխանցում Բարաք Օբամային: Թող այցելի Դոնբաս, չենք ամաչում նրան ցույց տալ մեր երկիրը», - կայքը մեջբերում է Զախարչենկոյի խոսքերը:
Վերջինս հավելել է, թե բոլորովին հուսահատված չէ, որ իրեն այսուհետ արգելված ԱՄՆ այցելել:
Հիշեցնենք, նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրապարակել էր Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ, որոնց թվում էին ՌԴ և Ուկրաինայի 24 քաղաքացիների՝ ԱՄՆ մուտք գործելու արգելք: Ցանկում տեղ էին գտել ԴՀԺ և ԼԺՀ առաջնորդներն ու աշխարհազորայինների մի քանի հրամանատարներ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ