Թուրքիան Սիրիայի չափավոր ընդդիմության մարզումները, հնարավոր է, սկսի մարտից
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան, հնարավոր է, 2015 թվականի մարտից սկսի Սիրիայի չափավոր ընդդիմության մարտիկների մարզումները և զինումը: Այս մասին հայտնում է France 24-ը:
Թուրքիան և ԱՄՆ-ն 2000 մարտիկի մարզելու են Թուրքիայի Քիրսեհիր քաղաքի հենակետում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ մղվող պայքարի շրջանակում:
Թեհրանում լրագրողների հետ ճեպազրույցում Չավուշօղլուն հերքել է այն պդնումը, որ Թուրքիան աչք է փակում իր տարածքով ջիհադիստների տեղաշարժին:
«7000 մարդ, ով փորձել է Սիրիա ներթափանցել, ձերբակալվել և արտաքսվել է»,-ասել է թուրք քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին ԱՄՆ-ն հայտարարեց, որ Թուրքիան համաձայնվել է օգնել Սիրիայի չափավոր ընդդիմության մարտիկներին մարզելու գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ