Հայաստանը 2015 թ. հունվարի 2-ից կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ
Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստում կհայտարարվի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի վավերացման ընթացակարգերի ավարտի մասին: Ռիա նովոստիի տեղեկացմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստը կայանալու է դեկտեմբերի 23-ին Մոսկվայում:
«Երեք երկրի (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) նախագահները վաղը կհայտարարեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման ընթացակարգերի ավարտի մասին: Հայաստանը միության լիիրավ անդամ կդառնա արդեն միության ստեղծման հաջորդ օրը, այսինքն` 2015 թվականի հունվարի 2-ին»,- ասել է Յ. Ուշակովը:
Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից այս տարվա մայիսի 29-ին Աստանայում, փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից: Հայաստանը պայմանագիրն ստորագրել է հոկտեմբերի 10-ին: ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը վավերացրել են ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանները: