Չինաստանը կօգնի Ռուսաստանին հաղթահարել տնտեսական դժվարությունները
Չինաստանը պատրաստ է օգնել Ռուսաստանին հաղթահարելու տնտեսական դժվարությունները, որոնք այդ երկրի առաջ ծառացել են վերջին ժամանակներս: «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի արտաքին գործերի նախարարը:
«Եթե ռուսական կողմին հարկավոր լինի, ապա մենք կապահովենք անհրաժեշտ օգնություն մեր հնարավորությունների սահմաններում»,-նախարարի խոսքը մեջբերել է ռուսական լրատվամիջոցը:
Միաժամանակ չինացի նախարարն ասել է, որ Ռուսաստանն ունի հնարավորություններ ու իմաստնություն՝ հաղթահարելու տնտեսական դժվարությունները: