Մոսկվայում պահանջել են Մեդվեդևի հրաժարականը
Կոմունիստական կուսակցության անդամներն ու պատգամավորները, ինչպես նաև կուսակցության համախոհներն այսօր Ռուսաստանի կառավարության շենքի դիմաց անցկացրել են բողոքի ակցիա՝ պահանջելով կառավության ղեկավարի՝ Դմիտրի Մեդվեդևի հրաժարականը:
Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:
Ակցիային, մասնակցել է 200 մարդ:
Ակցիայի մասնակիցներից պետդումայի պատգամավոր Վալերի Ռաշկինն ասել է, որ ռուբլու արժեզրկման պատճառով ռուսաստանցիների գնողունակությունը նվազել է մոտ երկու անգամ: «Մենք այսօր Պուտինից պահանջում ենք պաշտոնանկ անել Մեդվեդևին»,-ասել է նա, ավելացնելով, որ իր կուսակցությունը դեմ է հաջորդ տարվա ժբյուջեի նախագծին:
Ավելի վաղ ռուս կոմունիստները քննաատության էին ենթարկել երկրի Կենտրոնական բանկի գործողությունները: