Ադրբեջանցիներ-«Իսլամական պետություն» կապի մասին
Տարածված տեսանյութը, որտեղ, ձերբակալված 4 ադրբեջանցիներ խոստովանում են «Իսլամական պետության» դեմ ծրագրավորվող գործողությունների մասին, ևս մեկ անգամ վկայում է ադրբեջանցիներ-«Իսլամական պետություն» գոյություն ունեցող կապի մասին:
Տեսանյութում հնչող ԻՊ-ի կողմից ձերբակալված ադրբեջանցիների վկայություններից կարելի է հետևյալ եզրահանգումներն անել.
հավանաբար ձերբակալված ադրբեջանցիները եղել են ԻՊ-ի կազմում կռվող ծագումով թյուրք իսլամականներից բաղկացած խմբավորումներից որևէ մեկի անդամներ, այլ ոչ թե ներկայացրել են ԻՊ-ից առանձին գործող կառույցներից մեկը:
Ադրբեջանցիներն օգտագործվել և օգտագործվում են որպես գործիք իսլամական խմբավորումների միջև ընթացող հակամարտություններում:
Ըստ որում, «սև գործ» իրականացնող ադրբեջանցիների զգալի թվաքանակի վերաբերյալ արդեն կարելի էր դատել 2014 թ. սկզբից Սիրիայի տարբեր հատվածներում գրանցված իսլամականներ-իսլամականներ բախումներից, որոնց զոհ գնացին մեծ թվով ադրբեջանցի իսլամականներ: Հենց տարեսկզբից գրանցված ադրբեջանցի իսլամականների մեծաթիվ զոհերը ստիպեցին Ադրբեջանի իշխանություններին այլևս խոսել սիրիական հակամարտությունում «հարյուրավոր» ադրբեջանցի ջիհադականների ներգրավվածության մասին:
Տեսանյութում ներկայացվող ադրբեջանցիների շարքում կան և՛ երիտասարդներ, և՛ ծերեր, ինչն, անխոս, վկայությունն է Ադրբեջանի հասարակական տարբեր շերտերում նկատելի իսլամական ծայրահեղ արմատական միտումների ու աճող ծայրահեղ տրամադրությունների մասին, նշեց արաբագետը, հավելելով, որ նման տեսանյութերի տարածմամբ նաև ԻՊ-ն ի ցույց է դնում քարոզչական պատերազմում իր վճռականությունն ու հետևողական պայքարն իրեն ուղղված նման գործողությունների դեմ:
ԻՊ-ի առաջխաղացման և հաջողությունների հետագա կասեցումներին ու սահմանափակումներին զուգահեռ գլուխ են բարձրացնելու ուժեր (ոչ միայն իսլամականների շրջանում, այլև ներտարածաշրջանային և արտատարածաշրջանային որոշ ուժային կենտրոնների կողմից ուղղորդվող շրջանակներում), որոնք փորձելու են իրենց նախընտրած ուղղով տանել Մերձավոր Արևելքում, այդ թվում հենց ԻՊ-ի սահմաններում ընթացող ջիհադական պայքարը, որի ականատեսը կլինենք հաջորդ տարում:
Արաբագետ Սարգիս Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ