«Դրան չհավատամ, էլ ինչի՞ն հավատամ». Տիգրան Կարապետյանը՝ եռյակի մասին (տեսանյութ)
«Կուսակցությունն իր կորիզը պահպանել է: Ժամանակին մենք 18 հազար կուսակիցներ ունեինք, հիմա չեմ մտածում, որ 10 հազարից ավելի կլինի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը՝ նշելով, որ դեռ համագումար չեն անցկացրել:
Անդրադառնալով ներկայիս քաղաքական իրավիճակին՝ Կարապետյանն ասաց. «Քաղաքական իրավիճակը բարդ է, պաշտոնյա չինովնիկները «բեսպրեդելով» են զբաղվում, նկատի ունեմ վերջին բռնությունները»:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք հավատում է, որ եռյակը ինչ որ բանի կհասնի, «Ժողովրդական կուսակցության» նախագահը պատասխանեց. «Դրան չհավատամ, էլ ինչի՞ն հավատամ, այլընտրանք չկա: Ես, ճիշտն ասաց, հավատում եմ Ծառուկյանին»:
Հարթակում ելույթ ունենալու և եռյակի հանրահավաքների մասին Տ. Կարապետյանի դիտարկումներն առավել մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները