«Miamiheralrd» պարբերականի անդրադարձը Հայոց ցեղասպանությունը վերապրածների հիշատակին
Ամերիկյան առաջատար «Miamiheralrd» պարբերականը անդրադարձել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների հիշատակին: Հոդվածի հեղինակը ամերիկահայ Հարութ Ջեք Սամրյանն է:
Հոդվածագիրը պատմում է նախորդ դարասկզբի ոճրագործությունը` Հայոց ցեղասպանությունը, վերապրածների կողմից կյանքում ցուցաբերված քաջության և խիզախության մասին, որը, որպես ժառանգություն, փոխանցվել է նրանց սերունդներին:
Սամրյանը մասնավորապես ներկայացնում է Սուրբ Ծննդից երկու շաբաթ առաջ մահացած Հարավային Ֆլորիդա նահանգի բնակիչ Հարրի Փիլաֆյանի կյանքի պատմությունը, թե ինչպես վերջինս փրկվելով օսմանյան թուրքերի ոճրագործություններից, կարողացել է կառուցել իր կյանքի հաջող պատմությունը Միացյալ Նահանգներում` հասնելով նշանակալի ձեռքբերումների:
Հոդվածագրի դիտարկմամբ`անասելի չարության ականատեսը լինելով` ցեղասպանության վերապրածները իրենց ամեն մի ծիծաղով ու ժպիտով ապացուցում են հրեա հոգեբան Վիկտոր Ֆրանկլի այն պնդումը, որ մարդուց կարելի է խլել ամեն ինչ, բացառությամբ մի բանի, որը միաժամանակ մարդկային ազատություններից վերջինն է` այսպես կոչված ցանկացած պայմաններում իր վարքն ու իր ուղին ընտրելու ազատությունը:
«Իսկապես, յուրաքանչյուր վերապրած իր ուրույն ձևն է ընտրել դիմագրավելու այն ամենին, որը մենք` նրանց քաջության շահառուներս, կարող ենք միայն աննկարագրելի անվանել»,- ամփոփում է հոդվածագիրը: