Թուրքիան և Ղրղզստանը եռապատկելու են ապրանքաշրջանառությունը
Բիշքեկում կայացած թուրք-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում կողմերը պայմանավորվել են եռապատկել երկկողմ ապրանքաշրջանառությունը և այն հասցնել 1 միլիարդ դոլարի: Այդ մասին հայտնում է itar-tass-ը:
Ղրղզստանի փոխվարչապետ Թայիրբեկ Սարպաշևը հայտարարել է, որ նախորդ տարի երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է 297 միլիոն դոլար, իսկ այս տարվա 8 ամիսների ընթացքում այն հասել է 320 միլիոն դոլարի:
Նրա խոսքով, կողմերը աշխատանքներ են իրականացնելու ապրանքաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնելու համար:
Թայիրբեկ Սարպաշևը նշել է, որ իրենց երկիրը ակտիվորեն ինտեգրվում է ԵՏՄ-ին և դա պետք է հաշվի առնեն նաև թուրք ներդրողները:
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը նշել է, որ սկսած 2010թ.-ից Թուրքիայի և Ղրղզստանի միջև ապրանքաշրջանառությունը աճել է 10 անգամ: