Կստեղծվի հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոն
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է կարգադրություն «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծման մասին» համաձայնագրի ստորագրման վերաբերյալ: Փոխանցում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:
Հումանիտար կենտրոնի ստեղծման նպատակը Կովկասի տարածաշրջանում արտակարգ իրավիճակներում արձագանքման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելն է: Հաղորդվում է նաև, որ կենտրոնի խնդիրներն են լինելու արտակարգ իրավիճակների կանխարգելումն ու հետևանքների վերացումը, որը ներառում է նաև հրդեհների մարում, որոնողափրկարարական աշխատանքներին աջակցության ցուցաբերում, հումանիտար օգնության առաքում, հումանիտար ականազերծում, բնակչության և տարածքների պաշտպանության և այլ արդիական խնդիրներ:
«Ինտեֆաքս» -ի փոխանցմամբ` Կենտրոնի համար նախատեսված կողմերի ավիացիոն ուժերը, ինչպես նաև որնողափրկարարական կազմավորումները տեղակայվելու են ազգային տարածքներում` նրանց տեղակայման մշտական վայրերում, իսկ համատեղ գործողությունների դեպքում վերջիններս տեղափոխվելու են Կենտրոնի տեղակայման շրջան՝ Երևան քաղաքի մերձակա Գետարգել բնակավայրի մոտ: